Դրույթներ և պայմաններ

1.   Կայքը շահագործում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը («ՎԶԵԲ»), որի գլխավոր գրասենյակը գտնվում է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում, Ուան Էքսչենջ Սքուեր, Լոնդոն EC2A 2JN հասցեում:

2.   Խնդրում ենք ծանոթանալ այս դրույթներին և պայմաններին (“Դրույթներ և Պայմաններ“) , քանի որ դրանք վերաբերում են Ձեր կողմից techselector.com կայքի (the “Կայք“).օգտագործմանը: Դրույթներին և Պայմաններին համակարծիք չլինելու պարագայում պետք է լքեք Կայքը:

3.   Այս կայքից օգտվելով Դուք ընդունում և համաձայնում եք կատարել սույն Դրույթների և Պայմանների կետերը: ՎԶԵԲ-ը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել սույն Դրույթներում և Պայմաններում: Շարունակելով օգտվել այս Կայքից՝ Դրույթներում և Պայմաններում կատարված փոփոխություններից հետո, Դուք ընդունում և համաձայնում եք կատարել փոփոխված կետերի պահանջները: Ամեն անգամ Կայքից օգտվելիս ստուգեք Դրույթներն ու Պայմանները, որպեսզի հստակ պատկերացնեք, թե այդ պահին ինչ կարգավորումներ են կիրառվում:

  1. Բովանդակություն

4.1.    ՎԶԵԲ-ն իրականացնում է Կայքի տեխնիկական սպասարկումը՝ որպես իր օգտատերերին տրամադրվող ծառայություն: Կայքում տեղադրված տեղեկությունները ծառայում են միայն տեղեկատվական նպատակների համար: Ստորև բերված 7.1 կետի համաձայն Դուք հնարավորություն ունեք այցելելու այս Կայք, ներբեռնելու և պատճենելու ՎԶԵԲ-ի, տեղեկատվություն տրամադրող այլ կառույցների կողմից տեղադրված տեղեկություններ, փաստաթղթեր և նյութեր (միասին՝ “Նյութեր“)և այդ նյութերն օգտագործելու անձնական, ոչ առևտրային նպատակներով՝ առանց այլ անձանց դրանք վաճառելու, տրամադրելու կամ ածանցյալ աշխատություններ ստեղծելու իրավունքի՝ սույն Դրույթների և Պայմանների պահանջների պահպանմամբ:

4.2.    Եթե այլ բան հստակ ամրագրված չէ, ապա Կայքի Նյութերում արտահայտված եզրահանգումները, մեկնաբանություններն ու եզրակացությունները պատկանում են աշխատությունների հեղինակներին և պարտադիր չէ, որ համընկնեն ՎԶԵԲ-ի տեսակետներին:

4.3.    Կայքի բովանդակությունը կարող է տարբեր լինել կախված Ձեր դիտարկչի ֆունկցիոնալությունից և սահմանափակումներից: ՎԶԵԲ-ը որևէ պատասխանատվություն չի ստանձնում, եթե չեք կարողանում դիտել Կայքի որևէ մաս կամ բաղադրիչ:

4.4.    ՎԶԵԲ-ն իրեն իրավունք է վերապահում փոխել կամ հեռացնել Կայքից ցանկացած նյութ, այդ թվում՝ վերանայել և/կամ հեռացնել ֆունկցիաներ կամ այլ տեղեկություններ: ՎԶԵԲ-ը նաև իրավունք ունի օգտատիրոջը թույլ չտալ մուտք գործել Կայք կամ դրա առանձին մասեր: Տրամադրված ցանկացած բովանդակություն կարող է հեռացվել կամ փոփոխվել: Այս առնչությամբ ՎԶԵԲ-ը որևէ կերպ պարտավորված չէ հաշվի առնել որևէ օգտատիրոջ կարիքները, ինչպես նաև պարտավորված չէ ներառել իրեն ներկայացված տեղեկատվությունը:

4.5.    Կայքը կարող է պարունակել հիպերլինքեր կամ հղումներ դեպի երրորդ կողմերի կայք էջեր: Այդ հիպերլինքերը կամ հղումները տեղադրված են միայն Ձեր հարմարության համար: ՎԶԵԲ-ը որևէ կերպ չի վերահսկում երրորդ կողմերի կայք էջերը և որևէ պարտականություն չի ստանձնում այդ կայք էջերում առկա որևէ կոնտենտի, նյութերի կամ տեղեկությունների համար:

4.6.    Դուք իրավունք ունեք Կայքին կապվել առանց ՎԶԵԲ-ի թույլտվության, պայմանով, որ դա իրականացնեք արդար և օրինական եղանակով, չվնասելով մեր վարկանիշը և որևէ կերպ չակնարկելով մեր կողմից որևէ առնչություն, հավանություն կամ հաստատում: Այդ լինքերում ՎԶԵԲ-ը պետք է միանշանակ ներկայացվի որպես Կայքում ցուցադրված տեղեկատվության աղբյուր և պետք է պահպանվի Կայքի ամբողջականությունը՝ առանց փոփոխության: ՎԶԵԲ-ն իրեն իրավունք է վերապահում թույլ չտալ որևէ հղում Կայքին կամ իրավունք ունի ցանկացած պահի պահանջելու, որ դուք այլևս հղում չտաք Կայքին:

4.7.    Կայքում կարող է տեղադրվել խորհրդատվություն, կարծիքներ և տարատեսակ տեղեկատվություն կամ կոնտենտ տրամադրողների հայտարարություններ: ՎԶԵԲ-ը չի երաշխավորում կամ հաստատում տեղեկատվություն կամ կոնտենտ տրամադրողների կամ սույն Կայքի օգտատերերի կամ որևէ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի խորհրդի, կարծիքների, հայտարարության կամ այլ տեղեկատվության լիարժեքությունը կամ արժանահավատությունը: Այդ կարծիքներին, խորհրդին, հայտարարություններին կամ այլ տեղեկություններին վստահելը սեփական ռիսկի դաշտում է: Դուք պետք է մասնագիտական կամ փորձագիտական խորհուրդ ստանաք՝ նախքան մեր Կայքի բովանդակության հիման վրա որևէ գործողություն ձեռնարկելը կամ դրանից ձեռնպահ մնալը:

4.8.    Սույն Կայքում կամ Նյութերում ներկայացված որևէ բան չի կարող բացահայտ կամ ոչ բացահայտ կերպով մեկնաբանվել որպես ներդրում կատարելու առաջարկ կամ խորհուրդ կամ ՎԶԵԲ-ի կողմից հրավեր կամ նրա անունից արժեթղթեր գնելու կամ վաճառելու առաջարկ:

  1. Մեր պատասխանատվության շրջանակը

5.1.    Կայքը տրամադրվում է “այնպես ինչպես կա” և “ըստ հնարավորության” առանց որևէ երաշխիքի, երաշխավորման, պայմանի կամ հանձնառության՝ լինի դա հստակ ձևակերպված, թե ենթադրյալ: ՎԶԵԲ-ը Կայքի տրամադրման վերաբերյալ չի կատարում որևէ հայտարարություն, երաշխիք, երաշխավորություն, հանձնառություն, այդ թվում Կայքի միջոցով տրամադրվող Նյութերի առկայության, լիարժեքության, ճշգրտության առնչությամբ:

5.2.    Համապատասխան օրենսդրությամբ ընձեռված առավելագույնի շրջանակներում ՎԶԵԲ-ը հրաժարվում և բացառում է ցանկացած պատասխանատվություն (պայմանագրից բխող, օրինական իրավունքների խախտում (այդ թվում անզգուշությամբ), օրենքով սահմանված պարտավորության կամ այլ խախտում), որը բխում է Կայքի աշխատանքի կամ փոխանցման անճշտությունից, թերի կատարումից, սխալից, բացթողումից, ընդհատումից, հեռացումից, թերությունից, ուշացումից, համակարգչային վիրուսից, կապի խափանումից, Կայքի Նյութերի գողությունից կամ ապօրինի մուտքից, փոփոխումից կամ այլ կերպ օգտագործումից: Ոչ մի պարագայում ՎԶԵԲ-ը չի կարող պատասխանատվության ենթարկվել Կայքի օգտագործման հետևանքով Ձեր կրած կորստի կամ վնասի համար (ուղղակի և անուղղակի վնասներ):

  1. Սահմանափակումներ և արգելքներ

6.1.    Մուտքանվան և գաղտնաբառի պահանջի պարագայում Դուք ընդունում և համաձայնում եք, որ ՎԶԵԲ-ն իրավունք ունի, սեփական հայեցողությամբ, ապաակտիվացնել Ձեր մուտքանունն ու գաղտնաբառը և այդ կերպ թույլ չտալ Ձեր մուտքը Կայք:

6.2.    Համապատասխան դեպքերում Դուք համաձայնում եք Ձեր մուտքանունն ու գաղտնաբառը պահել Ձեր գրանցված հաշվում՝ գաղտնի, և թույլ չտալ երրորդ կողմերի մուտքը Կայք՝ Ձեր հաշվի վավերապայմանների օգտագործմամբ:

  1. Ձեր պարտականությունները

7.1.    Կայքից օգտվելիս Դուք իրավունք չունեք՝

  • (ա) տեղադրել կամ փոխանցել ցանկացած տեսակի անօրինական, կեղծ, զրպարտող, վարկաբեկող, անբարո, պոռնոգրաֆիկ, անվայել, սպառնալիք, բռնություն, ատելություն, վիրավորանք պարունակող, նսեմացնող կամ այլ կերպ դատապարտելի տեղեկատվություն, ներառյալ՝ քրեական հանցագործություն հանդիսացող որևէ դրսևորում պարունակող կամ նման վարքագիծ խրախուսող հաղորդում, որը կարող է քաղաքացիական պատասխանատվության հիմք հանդիսանալ, խախտել համապատասխան օրենքները կամ կարգավորումները կամ վնասել ՎԶԵԲ-ի համբավն ու վարկանիշը:
  • (բ) տեղադրել կամ փոխանցել ցանկացած գովազդ, միջնորդություն, շղթայական նամակ, պիրամիդային սխեմա, ներդրումային հնարավորություն կամ որևէ տեսակի առևտրային սխեմա կամ այլ չմիջնորդավորված առևտրային նշանակության հաղորդում.
  • (գ) տեղադրել կամ փոխանցել ցանկացած ծրագրային ապահովում կամ նյութ, որը պարունակում է որևէ “վիրուսի”, “տրոյական ձիու”, “որդի”, “տվյալների նռնակների”, “տրամաբանական նռնակների” կամ համանման այլ բաղադրիչ.
  • (դ) պատճենել, լիցենզավորել, ստեղծել ածանցյալ աշխատանքներ, փոխանցել, տեղադրել կայքում, հրապարակել, վերահրապարակել, փոխանցել, վերափոխանցել, վերարտադրել, տարածել կամ այլ կերպ օգտագործել կամ կիրառել.
    • (i) Առևտրային նպատակով Կայքի միջոցով ձեռք բերված նյութեր կամ
    • (ii) Կայքի միջոցով ստացված Նյութեր կամ այդ Նյութերից ածանցված աշխատություններ, որոնք ենթակա են հեղինակային իրավունքի կամ երրորդ կողմի մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության: Եթե ցանկանում եք պատճենել, փոփոխել, լիցենզավորել, փոխանցել, տեղադրել, հրապարակել, վերահրապարակել, փոխանցել, վերափոխանցել, վերարտադրել, տարածել կամ այլ կերպ օգտագործել կամ կիրառել այդ Նյութերը կամ այդ Նյութերից ածանցված աշխատությունները, ապա Դուք պարտավոր եք նախ և առաջ ստանալ սեփականատիրոջ թույլտվությունը:

7.2.   Դուք համաձայնում եք չխոչընդոտել, չսահմանափակել կամ թույլ չտալ այլ անձանց օգտվել այս Կայքից:

7.3.    Դուք համաձայնում եք պաշտպանել, զերծ պահել ՎԶԵԲ-ին որևէ և բոլոր այն պնդումներից, գործողություններից, վարույթներից, կորուստներից, վնասներից, պատասխանատվությունից, ծախսերից ու ծախսումներից, այդ թվում՝ ողջամիտ օրինական վճարներից, որոնք բխում են Ձեր կողմից կամ Ձեր գրանցած հաշիվը որևէ այլ անձի կողմից, եթե այդպիսի անձ կա, Կայքն օգտագործելու եղանակից կամ սույն Դրույթների և Պայմանների խախտումից:

7.4.    ՎԶԵԲ-ի պահանջով անհապաղՎԶԵԲ-ին վերադարձնել կամ ոչնչացնել (եթե դա գործնականում հնարավոր է) բոլոր տպված, պատճենված կամ բեռնված Նյութերը:

  1. որումներ

8.1.    Եթե Կայքը պարունակում է հայտարարությունների տախտակ, էլեկտրոնային հաղորդակցության հարթակ կամ հաղորդագրությունների փոխանակման այլ հարթակ (միասին՝ “Ֆորումներ“), ապա Դուք համաձայնում եք օգտագործել Ֆորումները միայն այնպիսի հաղորդագրություններ և նյութեր ստանալու և ուղարկելու համար, որոնք տեղին են և առնչվում են կոնկրետ Ֆորումին: Որպես օրինակ, սակայն ոչ որպես սահմանափակում, Դուք համաձայնում եք Ֆորումից օգտվելիս զերծ մնալ հետևյալ գործողություններից.

  • ոտնահարել, չարաշահել, խանգարել, սպառնալ կամ այլ կերպ խախտել այլ անձանց օրինական իրավունքները (օրինակ՝ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքները).

  • հրապարակել, տեղադրել, բաշխել կամ տարածել որևէ զրպարտչական, ոտնձգություն պարունակող, անպարկեշտ, անբարեխիղճ կամ անօրինական նյութ կամ տեղեկություն.

  • վերբեռնել կամ կցել ֆայլեր, որոնք պարունակում են մտավոր սեփականության իրավունքի մասին օրենսդրությամբ (կամ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքով) պաշտպանվող ծրագրային ապահովում կամ այլ նյութեր, եթե Դուք տիրապետում կամ վերահսկում եք այդ իրավունքները կամ ստացել եք բոլոր անհրաժեշտ համաձայնությունները.

  • Վերբեռնել կամ կցել այնպիսի ֆայլեր, որոնք պարունակում են վիրուսներ, վնասված ֆայլեր կամ համանման այլ ծրագրային ապահովումներ կամ ծրագրեր, որոնք կարող են վնասել մեկ այլ համակարգչի աշխատանքը.

  • ներբեռնված Նյութերից ջնջել այլ հեղինակների պատկանող իրավունքները, իրավական ծանուցումները կամ գույքային իրավունքի վերագրումները կամ պիտակները.

  • Կեղծել ներբեռնված ֆայլում պարունակվող ծրագրային ապահովման կամ Նյութերի ակունքը կամ աղբյուրը.

  • Գովազդել կամ առաջարկել ապրանքների կամ ծառայությունների վաճառք կամ իրականացնել կամ ուղարկել հարցումներ, մրցումներ կամ շղթայական նամակներ.

  • Բեռնել Ֆորումում այլ օգտատիրոջ կողմից տեղադրված այնպիսի ֆայլ, որի՝ այս եղանակով օրինական տարածման ենթակա չլինելու մասին Դուք տեղյակ եք կամ պետք է որ տեղյակ լինեիք ողջամտության շրջանակներում:

8.2.    Դուք ընդունում եք, որ բոլոր Ֆորումները հանրային և մասնավոր հաղորդակցության եղանակներ են: Ավելին, Դուք ընդունում եք, որ չաթերը, տեղադրված հաղորդումները, համաժողովները, էլեկտրոնային նամակները և օգտատերերի կողմից տեղադրված այլ հաղորդումները հաստատված չեն ՎԶԵԲ-ի կողմից և որ այդ հաղորդումները ենթակա չեն ՎԶԵԲ-ի կողմից վերանայման, նախնական գնահատման կամ հաստատման:

8.3.    Դուք ընդունում եք, որՎԶԵԲ-ը որևէ կերպ պարտավորված չէ մշտադիտարկել Ֆորումների օգտագործումը և որ այդ Ֆորումներից պետք է օգտվելՎԶԵԲ-ի կողմից՝ իր հայեցողությամբ ցանկացած պահի տրված հրահանգների կամ ցուցումների համաձայն:

8.4.    ՎԶԵԲ-ն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պատճառով և սեփական հայեցողությամբ, առանց ծանուցման խմբագրելու կամ հեռացնելու Ֆորումի ցանկացած կոնտենտ, այդ թվում՝ էլեկտրոնային նամակ և հայտարարությունների տախտակում տեղադրված նյութ:

  1. Մտավոր սեփականության իրավունքներ

9.1.    Կայքում առկա Նյութերի նկատմամբ հեղինակային իրավունքներն ու մտավոր սեփականության այլ իրավունքները, ի լրումն Ձեր տեղադրած նյութերի, պատկանում են ՎԶԵԲ-ին կամ լիցենզավորվում են վերջինիս կողմից:

9.2.    Դուք ընդունում եք, որ ՎԶԵԲ-ի լոգոն գրանցված ապրանքանշան է և որ այն չի կարելի վերարտադրել առանց ՎԶԵԲ-ի գրավոր թույլտվության: Դուք պարտավորվում եք, որ չեք օգտագործելու ՎԶԵԲ-ի անունը կամ այդ հապավումը որևէ հրապարակային հայտարարության, տեղեկատվական և գովազդային, մարքեթինգային կամ վաճառքի նյութերում՝ առանց ՎԶԵԲ-ի գրավոր համաձայնությունը նախապես ստանալու:

  1. Ընդհանուր

10.1. Սույն Դրույթներում և Պայմաններում նշված որևէ կետ չպետք է մեկնաբանվի որպես Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հիմնադրման պայմանագրում, միջազգային կոնվենցիայում կամ համապատասխան այլ օրենքներում ամրագրված՝ՎԶԵԲ-ի անձեռնմխելիության իրավունքներից, առավելություններից և արտոնություններից ՎԶԵԲ-ի կողմից հրաժարում, հրաժարագիր կամ փոփոխություն: Ավելին, սույն Դրույթներում և Պայմաններում նշված որևէ կետ չպետք է մեկնաբանվի որպես Բանկի արխիվների անձեռնմխելիությունից հրաժարում:

10.2. Սույն Դրույթներն ու Պայմանները կարգավորվում և մեկնաբանվում են Անգլիայի օրենսդրության համապատասխան: Սույն Դրույթների և Պայմանների կապակցությամբ ծագող՝ ոչ պայմանագրային պարտավորությունները կարգավորվում և մեկնաբանվում են Անգլիայի օրենսդրության համապատասխան:

10.3. ՎԶԵԲ-ի կողմից սույն Դրույթներում և Պայմաններում ամրագրված որևէ իրավունքի կամ դրույթի չկատարումը չպետք է մեկնաբանվի որպես այդ իրավունքից կամ դրույթից հրաժարում: Համապատասխան իրավական համակարգի որևէ դատարանի կողմից՝ սույն Դրույթների և Պայմանների որևէ կարգավորում անվավեր կամ ոչ կիրարկելի համարվելու պարագայում սույն Դրույթների և Պայմանների մյուս կարգավորումները մնում են անփոփոխ և շարունակում են լիարժեք գործել:

10.4. Եթե ՎԶԵԲ-ի հետ այլ ամրագրված պայմանագրային հարաբերություններ չունեք, ապա սույն Դրույթներն ու Պայմաններն են հանդիսանում ՎԶԵԲ-ի և Ձեր միջև՝ այս Կայքի առնչությամբ կնքված ողջ համաձայնագիրը: